▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

Առողջապահության նախարարության ու նախարար Արսեն Թորոսյանի շուրջ զարգացող իրադարձությունները չեն դադարում: Ճիշտ, չհաստատված ու հրահրված տեղեկությունները հաջորդում են մեկը մյուսին:

 

 

 

 

 

 

 

Լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ Ազգային ժողովի ընտրություններից հետո Արսեն Թորոսյանն ազատվելու է առողջապահության նախարարի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվելու է նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Այսօր, երբ զանգահարեցինք Հարություն Քուշկյանին՝ հետաքրքրվելու, թե արդյոք իր հետ նման քննարկում եղել է եւ ստացել է առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ, Քուշկյանը զանգին չպատասխանեց:

 

 

 

 

 

 

Արդեն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Լիանա Եղիազարյանն ազատվելու է աշխատանքից: «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ վաղվանից դադարեցնում եմ առողջապահության նախարարի խոսնակի պարտականություններս: Պատիվ էր աշխատել պարոն Թորոսյանի հետ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Լիանա Եղիազարյանը՝ առանց պատճառների մասին որեւէ բան նշելու:

Աղբյուր՝ armtimes.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին