▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարության տարեկան ամփոփմանը մոռացան տխուր բաները հիշել

Առողջապահության նախարարությունն էլ ամփոփեց տարին, բայց դա ամփոփում չէր, այլ ուղղակի ուրախ բաների մասին զրույց էր, որտեղ տխուր բաները մոռացան հիշել:

Ամբողջ տարվա ընթացքում հարց բարձրացվեց, որ շաքարային դիաբետով մարդիկ հաց չեն կարողանում գտնել, որը իրենց առողջությանը վնաս չի լինի: Նախարարությունը խոսում է այլուրի հարստացման մասին: Ավելի լավ կլինի ակնառու ու տևական խնդիրները լուծեք, ոչ թե ռեֆորմներ անեք:

Շարունակենք շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց թեման ու հիշեցնեմ, որ նախարարըը չխոսեց դեղերի որակի մասին, որոնք տրամադրվում են շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց, որպես օգնություն: Այդ դեղերը չեն օգնում մարդկանց ու մարդիկ դրանք հիմնականում կամ թափում են կամ չեն էլ գնում ստանան, իսկ այ հաշվետվությունը թվերով ներկայացնելուց կգրեն, որ այսքան գումար այդ դեղերի համար են հատկացրել:

2 մանկապարտեզներում թունավորման դեպքեր գրանցվեցին, ավելի քան 100 երեխա թունավորվեց, այդ դեպքը բացահայտված չի: Սրա մասին խոսելն էր կարևոր, երեխային պետք է առողջ պահել, ոչ թե հիվանդացնել, հետո ասել ալյուրը հարստացնենք բուժվեք:

Շտապ օգնության մեքենաների ուշացման, դրանց խնդիրների լուծման մասին էր պետք խոսել: Ու մի շարք բաների մասին էր պետք, որոնք ուղղակի դուրս մնացին ամփոփիչ ասուլիսում:

Գյուղնախի հետ համեմատած ձեր հասարակության հետ կապնել է վատը: Այ օրինակ, երբ ՖԲ-ում մի բան է հայտնվում Գյուղնախը գոնե ասուլիս է տալիս, փորձում է մի բան անել, իսկ ձեր մասով հաղորդումներ են լինում, դուք մի բառ էլ չեք ուզում ասեք այդ թեմայի շուրջ: Կհանդիպենք 2015-ին:

Էդգար Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին