ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք.
«Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարեւոր սկզբունքներից է:
Երկարաժամկետ իմաստով՝ չմշակված հումքի, նույնիսկ չմշակված գյուղմթերքի արտահանումը երկրից պետք է հասցնել նվազագույնի, եթե չասենք՝ պետք է բացառել, որովհետեւ սա է բարեկեցության հասնելու, աղքատությունը հաղթահարելու վստահելի ճանապարհը: Առողջություն բոլորիդ»: