▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արփի Դավոյանը մի աղավնի ձեռը կանգնել էր հրապարակում». Էդգար Ղազարյան

 

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ ԱԺ-ի դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու աջակիցները. «Եթե ՔՊ-ն քաղաքացու տոն նշելու գաղափարով եկել, դարձել է իշխանության տեր, քաղաքացու նախաձեռնած օրինագծին պետք է կողմ քվեարկի: Տեսեք՝ ինչ է ստացվում, քաղաքացիների դիրքորոշման վերաբերյալ պիտի էսօր որոշում կայացնի Ալխաս Ղազարյանը: Մեր հասարակության մեջ մի հոգի կա՞, որ լսել է այդ անուն, ազգանունը: Կամ՝ Արփի Դավոյանը. նրան մարդիկ մի բանով են հիշում, որ մի հատ աղավնի ձեռը կանգնել էր հրապարակում:

Ընդ որում, էդ աղավնին չգիտես ոնց՝ հայտնվավ ադրբեջանցի բնապահպանի ձեռը, դա էլ սատկացրեց: Կամ՝ Տրդատ Սարգսյանը. տեսե՞լ եք նրան»,- լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունն առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին