▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինեն էլ կապ ունի նախկինների հետ. Նա «Հզոր հայրենիքի» ղեկավար Վարդան Վարդապետյանի հարսն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին հեռացրին նախկինների հետ կապի պատճառով, չնայած մոտ 10 տարի նա եղբոր հետ չէր շփվում: Իսկ հիմա քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը, որին, ըստ մեզ հասած լուրերի, Նիկոլ Փաշինյանն է ուզում նշանակել, բայց որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ: Նա «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանի հարսն է, ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի եղբոր որդու կինը։

Ի դեպ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ է Վարդապետյանների ազգականը։ Արփինե Սարգսյանը, Գրիգոր Մինասյանի նման, մտերիմ է նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, Անդրեասյանի մոտ ընկերն է՝ նրա խորհրդականն էր, երբ Անդրեասյանը նախարար էր, ապա նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական, իսկ այժմ Դատական դեպարտամենտի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Այսինքն՝ այս պարագայում նաեւ շահերի բախում գոյություն ունի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին