▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Ջուլֆալակյանը` անձնականն ու նորածին դստերը բոլորից թաքցնելու մասին

Asekose.am-ի CV հաղորդման հյուրն օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն է, ով Լաս Վեգասում վերջերս կայացած աշխարհի առաջնությունից վերադարձավ առանց մեդալի: Նրա խոստովանությամբ` պարտվելը բարդ է, առավել ևս, երբ տարիների ընթացքում դա հաճախ տեղի չի ունենում: Միաժամանակ` Արսենն իր ձախողումների համար որևէ մեկին չի մեղադրում, նույնիսկ այն մրցավարներին, որոնց պատճառով, երբեմն թվում է, թե տարիների կատարած աշխատանքը ջուրն է ընկնում: Չնայած այս ամենին` Արսենը վստահեցնում է, որ ինքը չի հանձնվելու և շարունակելու է պայքարել` լավագույնի տիտղոսը ևս մեկ անգամ հաստատելու համար...

«CV»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում:

Հաղորդման հեղինակ և վարող՝ Լիլիթ Հակոբյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
CV ավելին