ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով։

Հիշեցնենք, երեկ Գավառում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի՝ 2 հոգի էլ Երևանի հիվանդանոցներ: Նախնական տեղեկություններով՝ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: Հնչած կրակոցներին հաջորդել է վենդետան հիվանդանոցում, մահացածներից մեկի հարզատները ներխուժել են հիվանդանոց, ջարդուփշուր արել դռներն ու պատուհանները:
Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, որ հիվանդանոց ներխուժած անձինք եղել են ավելի քան 500-ը, վնասել են հիվանդանոցն ամբողջությամբ, ներխուժել տարբեր մուտքերից:
Այսօր առավոտյան հայտնի դարձան դաժան դեպքի ժամանակ մահացածների ու վիրավորների անունները։ Նրանց մեջ կան 18, 28 տարեկան եւ մինչեւ 37 տարեկան տղամարդիկ:
Դիտեք նաև՝


