ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով:

armlur.am-ն է գրում ու նշում, որ ըստ կայքի աղբյուրի տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:
Կայքի աղբյուրները նաև փոխանցում են, որ նախարարի ծնողների առողջական վիճակը լավ է:
Կայքը տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաև, թե արդյոք նախարարը շփումներ ունեցե՞լ է ծնողների հետ, թե՝ ոչ. «Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,- եզրափակել է խոսնակը:


