▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արտագաղթն Հայաստանում ծայրահեղ վիճակում չէ». Գալուստ Սահակյան

Հայաստանն այսօր  արտագաղթի առումով ծայրահեղ վիճակում չէ: Այսօրվա ասուլին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ըստ նրա անելիքներ դեռ շատ կան անելու, սակայն վիճակը ծայրահեղ կոչելը ճիշտ չի լինի:

Հիշեցնենք, որ միայն այս տարվա առաջին երեք ամսում արտագաղթել է 35 հազար 500 հոգի: ԱՎԾ-ն տվյալներով` ՀՀ-ից հեռացել է 259 հազար 210 և վերադարձել 223 հազար 710 ՀՀ քաղաքացի:

Նկատենք, որ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները մոտ 10 հազարով գերազանցել են նախորդ տարվա տվյալները. 2012թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից հեռացած ու երկիր ժամանած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է -25 հազար 394 մարդ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին