Հայտնի է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով ուղերձի տեխնիկական կադրերի սկանդալային արտահոսքն իրականացվել է ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից:
Այս մասին գրում է Armtimes.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ կայքի՝ լրատվական դաշտում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով:
Կայքը նաև հիշեցնում է, որ Հարություն Հարությունյանը ժամանակին եղել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալ և կալանքից ազատվել է միայն այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ձևով պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, ապա և՝ վարչապետ Արամ Սարգսյանին և ամբողջական վերահսկողություն սահմանեց իշխանության վրա:
Կարդացեք նաև՝
Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի պաշտոնական հայտարությունը
Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա․ Վարդան Հակոբյան
Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից