▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Սարգսյանը սիրում է ԱԺ-ում իր գործընկերների սառնարանները «լցնել» «ՍԱՍ»-ի ապրանքով

Բոլորից տարբերվելու ու ամանորյա սեղանները նաև կոկորդիլոսի մսով զարդարելու «ինքնատիպ» առաջարկի թեման դեռ շարունակում է մնալ ամենաարդիականն ու ամենաշատ քննարկվողներից մեկը:

ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի պատասխանատուների   մտքի աննախադեպ «թռիչքը»  տարբեր կերպ մեկնաբանվեց: Արձագանքները բազում էին. շատերը փաստին  զավեշտով վերաբերվեցին, և հատկանշական է, որ բացառապես բոլոր մեկնաբանությունները բացասական էին  ու քննադատական բնույթի:

Շատերի համար անհասկանալի, անտրամաբանական ու նույնիսկ զայրացնող է երկրում առկա աղքատության  ֆոնին  սպառողին 380 հազար դրամ արժողությամբ կոկորդիլոս առաջարկելը, թեպետ գրեթե բոլորը հստակ  պատկերացնում են դրանցից օգտվողների ցուցակը:  

Իհարկե կգտնվեն նաև այնպիսիները, ում  համար միգուցե տոնական օրերին հյուրերին կոկորդիլոսի միս հրամցնելը «կյանքի ու մահվան» հարց է, շքեղություն, ճոխություն,   ինքնահաստատվելու ու ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու միջոց, կամ էլ  չտեսության ու  «գեղցիության» հերթական դրսևորում: Սակայն շատերի կարծիքով՝  կոկորդիլոսներն, այնուամենայնիվ,  կմնան «անձեռնմխելի»:

Ի դեպ՝ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում աշխատող ASEKOSE.am-ի զրուցակիցները, ովքեր հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ, նշեցին, որ ներքին խոսակցություն կա, համաձայն որի՝  կոկորդիլոսները չվաճառվելու դեպքում կուղարկվեն պաշտոնյաներին` իբրև ամանորյա նվեր:

Զարմանալի չէ. ըստ ասեկոսեների` Արտակ Սարգսյանը սիրում է պաշտոնյաների ու ԱԺ-ում իր գործընկերների սառնարանները «լցնել» «ՍԱՍ»-ի  ապրանքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին