Oրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 69-ամյա Ջուլիետա Կարապետյանը և հայտնել, որ հուլիսի 26-ին իր շահերը դատարանում պաշտպանող իր նախկին փաստաբան Արթուր Գրիգորյանը Զաքյան փողոցի 1/3 շենքի 71 բնակարանում զենքի նմանվող առարկայով իրեն տվել է սպանության սպառնալիքներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ ժամանակին Ա. Գևորգյանը պաշտպանել է Ջ. Կարապետյանի շահերը դատարանում ինչ-որ գործի շրջանակում և Ջ. Կարապետյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը գումար է վճարել դրա դիմաց, սակայն ոչ մի արդյունք, ու հիմա փաստաբանին մեղադրում է իր գումարները տանելու մեջ։
Հուլիսի 26-ին նա այցելել է Ա. Գրիգորյանին, որտեղ էլ, ըստ իր հայտարարության, փաստաբանը պահարանի վրա դրված հրազենին նմանվող ատրճանակը պահել էիր վրա ու ասել, որ եթե մյուս անգամ իրեն անհանգստացնի, կսպանի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում



