▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. թալանել են ՊԵԿ աշխատակցին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգսոտսի 12-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

 

 

 

 

 

 

 

Ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաղքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 42-ամյա Թադևոս Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 09:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին պատկանող ավտոկայանատեղիում կոտրել են իրեն պատկանող Mercedes մակնիշի 99ՏՏ 994 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել իր պայուսակը:

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Թ. Մկրտչյանը հայտնել է, որ պայուսակում եղել է iPhone և Մոտոռոլա տեսակի բջջային հեռախոսներ, անձնագիրը, ID քարտը, վարորդական իրավունքի վկայականը, մի քանի բանկերի քարտեր, 300 հազար դրամ և մոտ 600 լիտր «Ֆլեշ» ՍՊԸ-ի վառելիքի կտրոններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Մկրտչյանը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեում՝ 3-րդ բաժնի պետ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին