Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ դաստակի շրջանում, երկրորդ-երրորդ աստիճանի, մոտ 1 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ՀՀ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 1-ամյա Ն.-ն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է մարտի 20-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում իր անզգուշության հետևանքով՝ տանը ձեռքը տաք վառարանին դնելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին