Երեկ՝ հուլիսի 30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թաթուլ Բաղդասարյանը Ալավերդի քաղաքում կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ինչպես հայտնում shamshyan.com-ը՝ համայնքային ոստիկանը ահազանգ է ստացել, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ գետի վրա կառուցված քարե կամրջից մի աղջիկ փորձում է ինքնասպան լինել։ Համայնքային ոստիկանը, հասնելով դեպքի վայր, տևական ժամանակ բանակցություններ է վարում քաղաքացու հետ և կարողանում է հոգեբանական ճիշտ աշխատանքի արդյունքում այդ աղջկան համոզել, որ չդիմի ծայրահեղ այդ քայլին։

Աղջիկը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Վ. Մ.-ն է, հայտնել է, որ ցանկացել էիր կյանքին վերջ տալ՝ քարե կամրջից Դեբեդ գետը նետվելու միջոցով, որովհետև ինքը իր ամուսնուն սիրում է, սակայն ամուսնու կողմից չի գնահատվում և ինքը այն կարծիքին է, որ ամուսինը՝ 23-ամյա Մ. Դ.-ն, իրեն դավաճանում է։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


