Արտրաժույթային վարկերի և դրանց ստեղծած ծուղակի մասին:
Որքանով գիտեմ, ֆիզ անձի հետ գործարք կնքելիս արտարժույթային ռիսկը ֆինանսական ձեռնարկությունը պարտավոր է վերցնել իր վրա: Դա կամ օրենք է, կամ ԿԲ ի պահանջ ֆինանսական կազմակերպույթան համար: Եթե անգամ դա չի պարտադրվում ֆինանսական կազմակերպություններին օրենքի կամ հրահանգի ձևով, միևնույն է արդարացի կլիներ դա դնել բանկերի վրա, քանի որ նրանք ավելի պրոֆեսիոնալ են համարվում և ունեն գործիքներ(օպցիոններ, ֆյուչերսներ և այլն.) այդ ռիսկերը կառավարելու, ինչպես նաև պետք է կարողանան կանխատեսել արտարժույթային տատանումները:
Այստեղ կրկին երևում է շարքային քաղաքացու անպաշտպան լինելը:
Չնայած այստեղ կա մեծ, շատ մեծ քողարկված վտանգ հենց բանկերի ու վարկային կազմակերպությունների համար:
Պատկերացրեք, թե ինչ կկատարվի, երբ քաղաքացիներից շատերի գումարները հազիվ հերիքեն կյանքի առաջնային կարևորություն ունեցող ծախսերի (սնունդ, հագուստ, ջերմություն) համար: Բնականաբար նրանք չեն կարողանա վճարել վարկի գումարը:
Վարկտուները կխլեն և աճուրդի կհանեն վարկերը ապահովող գրավները:
Բայց...
Նմանատիպ դեպքերի որոշակի քանակի դեպքում առաջարկը բազմակի անգամ կգերազանցի պահանջարկը՝ անվճարունակները կարողանային չէին թողնի այդտեղ հասնի, վճարունակներին հաստատ այդքան անշարժ գույք պետք չէ:
Մնացյալը արդեն պարզ է՝ տարրական տնտեսագիտություն, առաջարկի գերազանցումը պահանջարկին բերում է գնի իջեցման: Վարկառուն կամ իր վրա արժեցած գնից ցածր պիտի վաճառի՝ վնասվելով, կամ ուղղակի չի կարողանա վաճառել ու կսնանկանա:
Այսպիսի թակարդ են սարքել իրենք իրենց գլխին մեր ֆինանսավարկային կազմակերպությունները, գնալով ամենահեշտ ուղիով՝ արտարժույթային ռիսկերը դնել քաղաքացու ուսերին:
Որքանով գիտեմ, ֆիզ անձի հետ գործարք կնքելիս արտարժույթային ռիսկը ֆինանսական ձեռնարկությունը պարտավոր է վերցնել իր վրա: Դա կամ օրենք է, կամ ԿԲ-ի պահանջ ֆինանսական կազմակերպույթան համար: Եթե անգամ դա չի պարտադրվում ֆինանսական կազմակերպություններին օրենքի կամ հրահանգի ձևով, միևնույն է արդարացի կլիներ դա դնել բանկերի վրա, քանի որ նրանք ավելի պրոֆեսիոնալ են համարվում և ունեն գործիքներ(օպցիոններ, ֆյուչերսներ և այլն.) այդ ռիսկերը կառավարելու, ինչպես նաև պետք է կարողանան կանխատեսել արտարժույթային տատանումները:
Այստեղ կրկին երևում է շարքային քաղաքացու անպաշտպան լինելը:Չնայած այստեղ կա մեծ, շատ մեծ քողարկված վտանգ հենց բանկերի ու վարկային կազմակերպությունների համար:Պատկերացրեք, թե ինչ կկատարվի, երբ քաղաքացիներից շատերի գումարները հազիվ հերիքեն կյանքի առաջնային կարևորություն ունեցող ծախսերի (սնունդ, հագուստ, ջերմություն) համար: Բնականաբար նրանք չեն կարողանա վճարել վարկի գումարը:Վարկտուները կխլեն և աճուրդի կհանեն վարկերը ապահովող գրավները:Բայց...Նմանատիպ դեպքերի որոշակի քանակի դեպքում առաջարկը բազմակի անգամ կգերազանցի պահանջարկը՝ անվճարունակները կարողանային չէին թողնի այդտեղ հասնի, վճարունակներին հաստատ այդքան անշարժ գույք պետք չէ:Մնացյալը արդեն պարզ է՝ տարրական տնտեսագիտություն, առաջարկի գերազանցումը պահանջարկին բերում է գնի իջեցման: Վարկառուն կամ իր վրա արժեցած գնից ցածր պիտի վաճառի՝ վնասվելով, կամ ուղղակի չի կարողանա վաճառել ու կսնանկանա:
Այսպիսի թակարդ են սարքել իրենք իրենց գլխին մեր ֆինանսավարկային կազմակերպությունները, գնալով ամենահեշտ ուղիով՝ արտարժույթային ռիսկերը դնել քաղաքացու ուսերին:
Սպարտակ Պետրոսյան