▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին բողոքում է «Ամիո բանկ»-ից

Քաղաքացի Վերժո Սարգսյանը բողոքում է «Ամիո» բանկից․ այն ներկայացնում ենք առանց մեկնաբանության։

«Դիմում եմ ՀՀ կառավարություն , ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում AMIO BANK CJSC/ԱՄԻՈ ԲԱՆԿ ՓԲԸ-ից իմ դիմումի պատասխանը, որը վերաբերվում էր Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանվածներին՝ կառավարության կողմից Ն-169Լ որոշմամբ տրամադրված հավաստագրերին։

Հարյուրավոր ընտանիքներ բնակարան են Ձեռք բերել վերոնշյալ բանկի միջոցով հիփոթեքային վարկավորմամբ` պետության կողմից տրամադրված՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին հասանելի հավաստագրերով։ Այն բնակարանները, որը ձեռք է բերվել հավաստագրի արժեքից պակաս գնով ( մեկ հավաստագրի արժեքը 10,000,000 դրամ), պետք է երկրորդ փուլով մնացորդային գումարը տրամադրվեր բնակարանի վերանորոգման կամ գույքի ձեռք բերման համար։ Բանկը ամիսներ շարունակ հորդորում էր սպաել, իբրև պետք է մեկնարկվեր երկրորդ փուլը, արդեն մեկ տարի անց բանկը հրաժարվում է վճարել այդ գումարները։

Խնդրանքս հարյուրավոր ընտանիքների անունից ` տալ հանձնարարական և ստեղծել հանձնաժողով, որպեսզի բանկը իր պարտականությունները հասցնի ավարտին։

Սա խոսում է այն մասին, որ առկա չէ ոչմի վերահսկողություն ծրագիր շրջանակներում

Նշեմ , որ մյուս գործընկեր բանկերն արդեն իսկ ավարտել են երկրորդային փուլի վճարումները»։

Կարդացեք նաև՝ «Ամիո բանկ»-ից Աֆղանստան 1 միլիոն դոլար  է փոխանցվել․ Վարդան Ղուկասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին