▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք՝ Երևանում․ ոստիկանները որոնում են Իրինա Ալեգրովայի հետույքին ձեռք տված ու փախուստի դիմած տղամարդուն

Մայիսի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 25-ամյա Իրինա Ալեգրովան և հայտնել, որ նույն օրը՝ կեսգիշերն անց, Թումանյան փողոցի 10 հասցեում իրեն անծանոթ տղամարդը թիկունքից մոտեցել է իրեն, ձեռք տվել հետույքին և վազելով հեռացել։

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ի․ Ալեգրովայի մոտ են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, սակայն թարգմանիչ չլինելու պատճառով ոստիկաններին հնարավոր չի եղել Ի․ Ալեգրովայից ընդունել հաղորդում։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
 

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն մեկ տասնյակից ավելի տեսախցիկներ են ստուգել, որպեսզի հայտնաբերեն Ի․ Ալեգրովայի հետույքին ձեռք տված տղամարդուն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին