▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ. Անահիտ Բախշյանը դիմում է Արայիկ Հարությունյանին

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովրդական ասացվածքն ասում է․ «Արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ»։ Ինչո՞ւ հիշեցի սա, որովհետև կարդացի ԿԳՄՍ նախարարության՝ ստորև բերված հրապարակումն ու լեցուն հարցեր առաջացան, մասնավորապես ասում եք․

«Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը»։ Ամփոփումը էլեկտրոնայի՞ն է լինելու, պատրա՞ստ եք այդ գործընթացին, թե՞ էլեկտրոնային մատյանների նման կիսատ պռատ գործընթաց է լինելու, իսկ ատեստատի մեջ ոչ ջնջում, ոչ սխալ չի կարելի թույլ տալ։ Ինչո՞ւմն է կայանում այդ հրատապությունը։ Վստա՞հ եք, որ մինչև մայիսի 25-ը ատեստատները կհանձնեք շրջանավարտներին այն դեպքում, երբ այդ գործընթացին նախորդում է հսկայական աշխատանք, որը հնարավոր չէ հեռավար անել։

Ասում եք․ «Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում»։ Նախարարը, կարծեմ, ասաց, որ բուհն է որոշելու, թե ինչ քննություն հանձնի դիմորդը։ Առաջարկում եմ միանգամից ներդնել ընդունելության քննության այնպիսի հարցաշարային քննություն, որը պարունակի տվյալ բուհում սովորելու և մասնագետ դառնալու համար անհրաժեշտ տարբեր առարկաների հարցեր։ Համամասնությունը թող բուհը որոշի, բուհն ինքը թող կազմակերպի ընդունելության քննությունը, իսկ միայն մեկ քննությամբ ընդունել, նշանակում է բուհում կրթության և ապագա մասնագետի, առանց այդ էլ որոշներում շատ ցածր մակարդակը, որակը գցել։ Հետո՞, կորոնավիրուսից հետո մեզ պետք չե՞ն որակյալ մասնագետներ։ Լավ ե՞ք քննարկել այս հարցերը։ Շատ մտահոգ եմ։

Այսպիսով՝
 

*Դպրոցներում չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները:

*Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա: Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը:

 *Այս կարգը կգործի նաև քոլեջներում և ուսումնարաններում, իսկ ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը:

*Մեդալի քննություններ այս տարի ընդհանրապես չեն անցկացվի, բայց հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք քննություններին:

*Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում։

#ArmGov ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին