▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 18.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին

«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում 49-ամյա կալանավորին հայտնաբերել են կախված վիճակում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է այս մասին՝ նշելով, որ խցում հայտնաբերվել է նաև նամակ։

«Մարտի 17-ին՝ ժամը 09:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է կալանավորված անձ, 1976թ. ծնված Ն. Ա-ին՝ սավանով կախված վիճակում: Ծառայողը խցում հայտնաբերել է նաև ենթադրաբար կալանավորված անձի կողմից գրված նամակ»,- նշել է Նավիկյանը՝ հավելելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

***

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել հերթական ազատազրկված անձը՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Այս տարի սա 6-րդ մահն է, որը գրանցվում է բանտերում, ընդ որում ազատազրկված անձանցից 4-ը՝ ինքնասպանություն:
Պետության վերահսկողության ներքո գտնվող անձանց մահերի այս աննախադեպ աճը վկայում է պետության պարտավորությունների թերի կատարման մասին: Դեռևս ունենք լրջագույն խնդիրներ քրեական ենթամշակույթի, առողջության իրավունքի, պահման պայմանների և այլ իրավունքների պահպանման հետ:
Սա նաև մարդու կյանքի նկատմամբ վերաբերմունքային խնդիր է, երբ կյանքի իրավունքի պահպանման համար գործադրվող ջանքերը բավարար չեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին