▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ԺՊ

Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը:

http://asekose.am/filemanager/uploads/Mane_Grigoryan.jpg

Այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ազատվել է տնօրենի պաշտոնից։ Վերջինս 2019թ. նշանակվել, իսկ 2020թ. մարտի 10-ին ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում:

Նա այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձինս նախարարի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, «ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել, և հենց նրա շնորհիվ այս տարի թատրոնի դահլիճը համալրված կլինի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով»: «Շնորհակալ եմ նաև թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, մաեստրո Արթուր Գրիգորյանին, ով մշտապես եղել է կողքիս, ընկերություն արել և իր անբացատրելի էներգետիկայով վարակել ինձ: Ցավոք, Գրիգորիչի հեռանալով, մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ. բայց, ինչպես ինքն էր միշտ սիրում ասել՝ «Ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ, ընտանիքիդ շատ ժամանակ հատկացրու»,- գրել է նախկին տնօրենը:

Արմեն Սարգսյանը հաջողություններ է մաղթել նոր տնօրենին և իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում էլ աջակցելու իր ուժերի ներածի չափով: «Մի փոքր հանգստանամ, որովհետև առջևում նոր նախագծեր են ու նոր փորձություններ»,- գրել է Սարգսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին