▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր ջան, Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ․ Մարիամ Փաշինյանը պատասխանել է Վանեցյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը պատասխանել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։

Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև․

Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ:

Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք:

Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:

Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։

Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ:

Բարեւեք Նոնային, Արտյոմին եւ Դավիթին:

Կարդացեք նաև՝ Վանեցյանների հետ կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել. Մարիամ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին