Դեռ առավոտյան կանխատեսվում էր, որ օրվա վերջին դոլարի առքի գինը կարող է հատել 600 դրամի սահմանը, քանի որ դա էր հուշում ԿԲ-ի առաջադրած քայլերի տրամաբանությունը: Խոսելով դրամ-դոլար հարաբերություններում սպեկուլյատիվ տարրերի գոյության մասին, Արթուր Ջավադյանն այդպես էլ չխոստովանեց, որ հենց ԿԲ-ն է ստանձնել դիրիժորի դերն ու իր կամքն է թելադրում բանկերին: Դոլարային պահուստների կրճատման ասպարեզում ևս առկա են մի շարք մ,ութ գործարքներ, որոնք պայմ,անավորված են ինչպես իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչների, այնպես էլ ռուսաստանաբնակ խոշոր գործարարների ,,բանկային այցերով,,: Եթե հետևենք իրադարձությունների զարգացման կորագծին, կտեսնենք, որ հատկապես մի քանի ռուսաստանաբնակ գործարարների Հայաստան կատարած այցերից հետո դրամը սկսեց գահավիժել: Գումարենք նաև այն հանգամանքը, որ այս օրերին ,,անհայտ ուղղությամբ,, են գնում ԿԲ մուտք գործող դոլարային հոսքերը, որոնց մասին ևս ոչ ոք հաշվետվություն չի ներկայացնում:
Հետևաբար, չխախտելով անմեղության կանխավարկածը, այնուհանդերձ ասենք, որ հենց Արթուր Ջավադյանն է կանգնած այս բուրգի գլխավերևում՝ անտարակույս ունենալով նաև իշխանությունների հրահանգներն ու համաձայնությունները:
Օրվա երկրորդ կեսին դոլարը նոր թռիչքներ չարձանագրեց, անգամ նշմարվեցին կայունության նշաններ, ինչը վկայությունն է այն բանի, որ օբյեկտիվ պատճառների կողքին ակնհայտ են նաև սուբյեկտիվ պատճառները: Այսինքն, հասկանալով, որ կարող են պայթել ԿԲ-ի փչած փուչիկները, երկրի գլխավոր բանկը սկսեց կարգավորման գործընթացները:
Համադրելով այս ամենը, հանգում ենք այն եզրակացությանը, որ Արթուր Ջավադյանն անհապաղ պիտի հեռանա ԿԲ նախագահի պաշտոնից, եթե անգամ իր գործոնն ապացուցված չէ: Եթե ԿԲ-ն չի կարողացել անցած ամիսների ընթացքում օբյեկտիվ վերլուծություն իրականացնել, հետևել մասնավորաբար ռուսական շուկայում տեղի ունեցող վայրիվերումներին, նշանակում է, ԿԲ-ն ղեկավարում է ոչ իրազեկ անձնավորություն:
Լևոն Մութաֆյան
Արթուր Ջավադյանի հրաժարականը՝ հրամայական պահանջ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet