▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուրը նռնակը նետել էր գետնատնակի մեջ, որտեղ քնած են եղել 9 զինծառայող

Փաստինֆոն  գրում է. Պարտադիր ժամկետային զինծառայողի գործողությունների հետևանքով խախտվել են երկրի անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, խախտվել են զինծառայողների կողմից հատուկ պարտականությունների իրականացման սահմանված կարգը:

Նախաքննական մարմինը նաև եզրակացրել է, որ զինծառայողի գործողությունների հետևանքով մարտական դիրքի մարտունակությունը կազմալուծվել է, բավականաչափ ժամանակ ողջ մարտական դիրքը հայտնվել է անվերահսկելի վիճակում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Իսկ ծանր հետևանքները, քրեական գործի տվյալներով, առաջացել են N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արթուրի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինն անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու հետևանքով:

Դրա շարժառիթը, ըստ մեղադրական եզրակացության, իրեն ծեծի ենթարկած, մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցներից վրեժխնդիր լինելն է:  

Ըստ մեղադրական եզրակացության` պարտադիր ժամկետային զինծառայողը հիշյալ շարժառիթով, ուղղակի դիտավորությամբ ցանկացել է սպանել այդ պահին գետնատնակում քնած զինծառայողներ Նարեկին, Դավիթին, Սամվելին,Կամոյին, Նիկոլային, Գոռին, Արմենին եւ երկու Տիգրաններին:

Այդ դիտավորությունն իրականացնելու նպատակով նա գետնատնակից վերցրել է քնած զինծառայող Արմենին կցված նռնակը, դուրս եկել գետնատնակից, քաշել նռնակի ապահովիչ օղակը և նռնակը նետել գետնատնակի մեջ:

«Արթուրն իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի կարողացել հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նռնակի պայթյունի հետևանքով ոչ ոք չի մահացել, սակայն զինծառայողներին պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:

Զինծառայողներից վեցին նույնպես մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նրանք «զինվորական ծառայության կատարման հետ չկապված ծեծի են ենթարկել սերժանտին` ձեռքերով ու ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին»:

Իսկ երկու զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, տեղյակ լինելով Արթուրի և մյուս զինծառայողների միջև վիճաբանության մասին, դրսևորել են անգործություն, այն է` դեպքի մասին չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին