Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արվեստասեր սերունդ կրթելը մեր քաղաքի ու երկրի ապագայի ամուր հիմքերից է։
Այսօր ներկա գտնվեցի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի նկարչության և ձեռարվեստի խմբերի «Իմ Երևան» խորագիրը կրող ցուցահանդեսին։
Մեծ հաճույք էր տեսնել մեր տաղանդավոր երեխաների աշխատանքները»։