▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք.ՊԵԿ նախագահը՝ բողոքող առևտրականներին

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի առևտրականներն այսօր՝ օգոստոսրի 13-ին, վաղ առավոտից բողոքի ակցիա են անում: Առևտրականները բողոքում են հարկային մարմնի գործողություններից, մասնավորապես Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայր՝ Ռաշիդ Մախմուդյանի աշխատանքից, ով հանդիսանում է Արտաշատի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի հարկային գանձումների բաժնի պետը։ Նրանց խոսքով՝ Ռաշիդ Մախմուդյանը տեռորի է ենթարկում ողջ Արտաշատը:

Ցուցարարների հետ հանդիպման եկավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Եկել եմ՝ տեղեկանամ, ժողովուրդ ջան, ինչ խնդիրներ ունեք»:

 

 

 

 

 

 

 

Հանդիպման ժամանակ քաղաքացիները պնդում էին, որ հարկային մարմինը մի քանի անգամ ավելի բարձր հարկ է գանձում իրենցից, որ փաստացի անհնար է դարձել իրենց տնտեսվարումը:

«Եթե, օրինակ, մարդիկ գալիս են հսկիչ դրամարկղային մեքենան ստուգելու, ու այն ինչ-ինչ պատճառով չի աշխատում ու կտրոն չի տպում, դրա դեմ պետք է պայքարենք բոլորս, այդ թվում՝ դուք: Բայց եթե հարկայինի ժողովուրդը օրենքի խախտումով ինչ-որ բան է ուզում անել, ապա ինքը պետք է այս համակարգում չլինի:  «Ձեր բողոքը լսելի է, բայց Ձեր բողոքի հիման վրա որոշում կայացնելը ապօրինություն կլինի։ Մենք տեսնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր կան։ Մենք բողոքների հիման վրա ծառայողական քննություն կանցկացնենք եւ որոշում կկայացնենք: Մինչև այդ, կխնդրեմ, որ այստեղ թեթևացնեն վարչարարությունը: Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք: Ցանկացած ահազանգի դեպքում զանգահարեք ինձ կամ պարոն Մաշադյանին»,- ասաց Դավիթ Անանյանը հավելելով, որ առևտրակնների բողոքը տրամաբանական է, բայց շատ հաճախ տրամաբությունն ու օրենսդրությունը չեն համընկնում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին