▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյունն ի չիք է դարձնում կոմպրոմիսի հնարավորությունը

Ուկրաինայում՝ իշխանությունը դիմում է բռնությունների. արդեն հաղորդվում է ընդդիմադիր հինգ ակտիվիստի մահվան մասին։

Իշխանության բռնությունը ծնում է հակազդեցություն. եվրաինտեգրացիայի կողմնակիցները գրավում են մարզային վարչակազմերի շենքերը։

Հակադրվող երկու ճամբարներում ուժեղանում է ուժային բաղկացուցիչը, իսկ դա նշանակում է, որ իրավիճակն իսկապես կարող է դուրս գալ իշխանության ու ընդդիմության առաջնորդների վերահսկողությունից։
Եթե այսօր կոմպրոմիսը դեռ հնարավոր է, ժամեր անց դրա մասին կարող ենք խոսել՝ որպես կորսված շանս։

Ճգնաժամի խորացման հիմնական պատասխանատուն՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն է։
Ասենք, անտրամաբանական է, որ շարունակում է պաշտոնավարել կառավարություն, որի վարչապետը հանդես է գալիս ոչ ադեկվատ գնահատականներով՝ խորացնելով ճգնաժամը։

Նույն տրամաբանությամբ՝ լեգիտիմությունը կորցրել է նաև Ռադան՝ հայտնվելով քաղաքական իրադարձությունների լուսանցքում։

Բացվող օրը կուլմինացիոն կարող է լինել Ուկրաինայում, որովհետև ընդդիմությունը այլևս կորցնում է զսպաշապիկի ռեսուրսը՝ հապաղող իշխանության ու ընդվզող հասարակության միջև։

Սուրեն Սուրենանյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին