▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասացին՝ Քոչարյանի համար քարոզ ես արել». Իջևանի դենդրոպարկի տնօրենին ազատել են պաշտոնից

Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրենը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ պաշտոնից ազատել են Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզարշավ անելու համար։ Մեխակ Սայադյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ընտանիքի բարեկամն է և որ ինքը Փաշինյանի հոր հետ խնջույքների է մասնակցել:

Նրա խոսքով՝ Շրջակա միջավայրի նախարար դառնալուց հետո, Ռոմանոս Պետրոսյանը պահանջել է հրաժարական տալ, չի համաձայնել։

Սայադյանը նաև նշում է, որ իրեն մեղադրում են Ռ․ Քոչարյանի օգտին քարոզարշավ անելու համար.

«Ասացին՝ դու Քոչարյանի համար քարոզ ես արել։ Ոչ մեկի համար էլ քարոզ չեմ արել․ բոլորով հետաքրքրվել եմ։ Դա իմ իրավունքն ա»,- ասել է նա։

/filemanager/uploads/2021/08/week-3/Mexak_Sayadyan.jpg

Մ․ Սայադյանը փորձել է հանդիպել Ռոմանոս Պետրոսյանին, սակայն վերջինը չի ընդունել։ Միջնորդելու համար դիմել է Իջևանից ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանին, սակայն Պետրոսյանը դարձյալ չի ընդունել նրան։

Օգոստոսի 17-ին Մ․ Սայադյանին հրավիրել են «Արգելոցապարկային համալիր», հայտնել, որ ազատված է դենդրոպարկի տնօրենի պաշտոնից։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև՝ «Էս մարդը ուղիղ մեկ տարի հետապնդում և հալածում է ինձ և ընտանիքիս»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին