«Ասել են՝ բան չի եղել, վիճաբանություն է եղել». ՔՊ-ականը՝ Տեղ համայնքում ծեծկռտուքի մասին
«Չեմ կարող ասել ինչ խնդիր է եղել, ես մեկ-երկու զանգ եմ արել Տեղ, ասել են առանձնապես բան չի եղել, վիճաբանություն է եղել, հիմա չեմ ուզում այդ վեճը մեկնաբանել, որովհետև վերաբերում է գյուղի պաշտպանական հարցերին»,- լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Տեղ համայնքում ծեծռտուքի մասին լուրերին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Լրագրողների հարցերին, թե ինչ խնդիր կարող է լինել, որի հետևանքով վիճաբանողներից մեկն էլ հիվանդանոցում է հայտնվել, Ա. Խաչատրյանն ասաց. «Ժողովուրդ, ոնց որ լուսնից իջած լինեք. երբ որ պաշտպանական խնդիր է լինում, ամեն դեպքում, գյուղը պիտի ունենա իր ռազմավարական ծրագիրը, թե ով ինչ պիտի անի, տարաձայնություններ են առաջանում՝ մեկը դեմ է, մյուսը՝ կողմ»: Արմեն Խաչատրյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


