Ինչպես հայտնել էինք՝ կառավարության շենքի դիմաց գերիների վերադարձի պահանջով ամիսներ շարունակ նստացույց անող «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին այսօր ոստիկանները շենքի դիմացից բերման ենթարկեցին: Ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրեց, որ այսօր ոստիկանությունից իրենց հորդորել էին ազատել տարածքը. «Մենք մեր օրենսդրական սահմանադրական իրավունքն ենք իրականացնում՝ գերիների և անհետ կորածների վերադարձի պահանջով: Ես չհասկացա, թե Վահագն Չախալյանը ինչպես հայտնվեց թիրախում: Այսօր ոստիկանությունից եկել և ասել են՝ «Վրաստանից մարդ է գալու, էստեղ ազատեք»: Մենք չենք ազատել, ահա թե ինչու Վահագնին տարան: Ոստիկանությունը ուղղակի սադրեց»:
***
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով Երևանում է։ Նա ժամանեց կառավարություն, շենքի մոտ նրան դիմավորեց Նիկոլ Փաշինյանը։ ***
|