Աշոտ Փաշինյանը ներողություն խնդրեց ու ասաց, որ իր ծնողները թ*րք են... զոհվածի մայր
Աշոտը ներողություն է խնդրել իր ծնողների արածների համար. ասել է՝ իմ ծնողները թուրք են։ Ասել է՝ ոչինչ չեմ կարող իրենց փոխարեն ասել։ Անհարմար եմ զգում ես այս ամեն ինչի համար։ Այդքան բանը ասել է։ Այս մասին ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է ասել Աշոտ Փաշինյանը, երբ նստել է զոհված զինծառայողներից մեկի մոր մեքենան։
Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ կայքի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել «Որդիների կանչ» ՀԿ անդամները։ ՀԿ–ն հերքել է տեղեկությունը՝ պարզաբանելով, որ միջադեպ եղել է, բայց առևանգման փորձ՝ ոչ։
Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին՝ Գայանե Հակոբյանը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրանք բոլորը 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ են։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝