▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Ղուլյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունն անձնապես կրում ենք մենք՝ Հայաստանի վարչապետը, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի նախագահները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը այսօր Կապանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

Ի պատասխան այս հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ գրելով. 

«Որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ.

1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:

2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:

3.Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991 թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:

4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:

5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:

Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին