▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշոտը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, անգամ ծխախոտ օգտագործած չկա». Ռոման Երիցյան

Իրավապահները ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թեկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին։ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, չհայտնելով նույնականացնող տվյալներ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էր․ «Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»։
Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի և «24 news» կայքի օպերատորի միջև: Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել՝ հայցելով ներողամտությունը։ Այդուհանդերձ, իրավապահները ձերբակալել են Աշոտ Դանիելյանին, սակայն բոլորովին այլ վարույթով։

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, Դանիելյանի պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է հետևյալը. «Տերյան փողոցից դեպի Աբովյան փողոց երթևեկելու ընթացքում նրա դիմացն արգելափեկել է քաղաքացիական ավտոմեքենա ու, 20-ից ավելի դիմակավորված անձինք, ֆիզիկական բռնություն կիրառելով ձեռնաշղթաներ են հագցրել նրան ու նստեցրել իր իսկ մեքենայի նստատեղին և տեղափոխել բաժին: Իրադարձությունը տեղի է ունեցել մոտավոր 18:10-ի կողմերը, 21:00-ին՝ փաստաբանի ժամանելուց հետո, նրա մեքենան կնիքվել է: Ոստիկանությունն ու ՔԿ-ն հայտնել են, թե Աշոտը կասկածվում է թմրանյութեր պահելու, իրացնելու մեջ: Աշոտ Դանիելյանը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առնչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել»:

Դիտեք նաև՝

Թարմացված․ Փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հրավիրել է հարցաքննության: «Այո, Սամվել Շահրամանյանին հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ներկայացվել, բայց ո՛չ նրա կողմից կատարված ինչ-որ արարքի կասկածի հիման վրա, այլ, ինչպես բոլորս տեսել ենք, համացանցում տեղեկություններ են տարածվել Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու մասին, Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել ՔԿ: Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան կանչել են համապատասխան պարզաբանումներ տալու համար»,- ասել է փաստաբանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին