▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշոտիկը գոռում էր՝ ես թքած ունեմ իմ ընտանիքի վրա». Գարիկ Գալեյան

«Ո՞նց կարար առևանգեր Գայանեն, կինը ո՞նց կարա առևանգի էդ բոմժին: Տեսե՞լ եք դրա հագուստը: Ասում էր՝ ես թքած ունեմ իմ ընտանիքի վրա, գոռում էր՝ թքած ունեմ, ես ինչ կապ ունեմ դրա հետ: Ասում էր՝ ես ինչ կապ ունեմ իմ հոր կերած ղալաթների, իմ մոր արածների հետ, ինչ գործ ունեմ, ես իրենցից հեռու եմ ապրում: Ես ինձ միշտ համոզում էի, որ Աշոտիկը կարգին տղա է, բայց դե չէ, նրա տված ցուցմունքը ապացուցեց, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում»,- ՔԿ Շենգավիթի բաժանմունքի բակում ասաց հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ տարակուսելով, թե Աշոտ Փաշինյանն ինչ գործ ուներ դատարանի բակում:

«Շառ էր, իր ընտանիքի կողմից գծված շառ»,- եզրակացրեց նա:

Նշենք, որ զոհված զինծառայողների ձերբակալված 4 ծնողներից 3-ը ազատ արձակվեցին, իսկ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, շարունակում է մնալ ձերբակալված: Նշենք նաև, որ Գայանե Մարտիրոսյանի մեքենան էր նստել Աշոտ Փաշինյանը, այնուհետեւ իրեն դուրս նետել մեքենայից:

Շենգավիթի ոստիկանության և Քննչական կոմիտեի շենքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Տեսանյութը՝ համացանցից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին