Ասում եմ՝ երեխա ունեմ՝ ինձ մի սպանեք, տեսեք, թե ի՞նչ են պատասխանում․ Տիգրան Առաքելյանը նոր մանրամասներ է ներկայացրել ՔԿ-ում իրեն խոշտանգելու դեպքից։
«Ենթարկվել եմ ծեծի, շանտաժի, հայհոյանքի, սպառնալիքի. ինձ ասել են՝ կնոջդ ու երեխայիդ այլևս չես տեսնելու. մեքենա է, կգցի տակը, տուն է, պաժառ կընկնի. ձեզ ընտանիքով ենք վերացնելու: Ասողը ոչ ավել, ոչ պակաս, եղել է ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը»,- այս մասին ավելի վաղ հայտնել էր ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը՝ նկարագրելով ՔԿ-ում իր նկատմամբ իրականացված խոշտանգումները:
Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ Տիգրան Առաքելյանի եղբայրը համացանցով օգնություն է խնդրում։ Վերջինը նշում էր՝ Քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք 3 օր առաջ մտել են իրենց առանձնատուն, խուզարկել ու տարել Տիգրանին։ Այդ օրվանից նրանից լուր չունեին։
Դիտեք նաև՝


