▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում են` Պուտինն է հոկտեմբեր 27-ը կազմակերպել

Ասում է Պուտինն է հոկտեմբեր 27-ը կազմակերպել. ասում եմ Պուտինն այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը չէր, այլ վարչապետն էր, իսկ Ելցինը այդ պահին դեռ չէր որոշել ում է հանձնելու իշխանությունն ու ցանկացած պահի կարար խմած արթնանար ու իր ընտրությունը ոչ թե Պուտինի վրա կանգնեցներ, այլ ենթադրենք Բերեզովսկու ու այդ ժամանակ Պուտինը ոչ միայն Հայաստանի այլ նաև սեփական ճակատագրիրը որոշողը չէր:

Ասում է չէ դու չգիտես, սաղ Պուտինն է արել: Ասում եմ ախպերս, նենց չի որ Պուտինն իմ աչքի լույսն է, բայց որ մարդու արած մեղքերին գումարում ես մի հատ չարած մեղք, այդ դեպքում ոչ թե իր մեղքերը շատանում են, այլ  հաստատ արած մեղքերն էլ կասկածի տակ են ընկնում... Ասում է, եթե տենց ես մտածում. Ուրեմն` ռուսամետ ես.. 

Ասում եմ եղավ ապեր մեռնեմ քո արևմտամետ ջանին...

Առաքել Սեմիրջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին