▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում ենք՝ պետք է ուժեղ բանակ ունենանք․ ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ»․ Նիկոլ Փաշինյան

«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։ Բայց իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Շատ ենք խոսում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի բանակի կամ ազգ-բանակի մեր ընկալումը, բայց ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակի ընկալումը ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Դե մենք շատ խոսում ենք նրա մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը։ Բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք, ուժեղ ումի՞ց։ Չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց պետք է այդ հարցին պատասխանենք․․․ իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրները միայն մեր թշնամիների հետ չէ, այլ նաև մեր բարեկամների հետ է, ումի՞ց և ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք․․․»,-ասաց Փաշինյանը՝ որպես լուծում նշելով, որ պետք է որդեգրել մեկ այլ՝ «պետության» տրամաբանություն, որը գործում է սեփական շահերի համապատասխան։ «ՀՀ-ն պետք է գործի միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ «Բանակից առաջ կան բուֆերներ, օրինակ տնտեսական փոխկախվածությունը, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները»։

Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

«Արդարացիորեն շատ է քննարկվում արտագաղթի թեման։ Այս հարցով էլ պետք է առերեսվենք մի շատ պարզ ճշմարտության»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտագաղթի պատճառների մասին․ «90-ականների սկզբից անընդհատ խոսում ենք՝ արտագաղթ, արտագաղթ, և բերում ենք ամենատարբեր պատճառներ՝ սկսած անարդարություններից, վերջացած սոցիալական, իրավական անարդարություններով և այդպես շարունակ։ Այս բոլոր՝ մինչև հիմա թվարկած պատճառները, ճշմարիտ պատճառների 10, 5 մաքսիմում 20%-ն են։ Եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90%-ով կախված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ․․․ տասնմեկերորդ պատճառը մեր կոնֆլիկտային հարբերություններն են մեր միջավայրի հետ»․- ասաց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին