▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ․ Փաշինյան

Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ․ Հատված Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից՝ Ազգային ժողովում 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումներին

«Բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է։ ՀՀ Կառավարությունը բաղկացած է 14 անդամից։ Ինչո՞վ են նրանք տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ուրիշ 14 հոգուց։ Տարբերվում են մի բանով, նրանք կառավարում են երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը՝ պետական բյուջեն։ Պետություն և պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ պետական բյուջե։ Բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մասն է։ ՀՀ-ում չկա մի մարդ, որի անձնական կարիքների համար պետական բյուջեից գումարներ չեն ծախսվում։ Հետևաբար ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի հավաքական ընտանեկան բյուջեն է»,- ԱԺ-ում, 2025 թվականի բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ, ասաց Նիկոլ Փաշինյանը. «Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Սա իմ ստացած տպավորությունների արգասիքն է։ Մեր կառավարության մեծագույն առաքելությունն է, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք»,- նշեց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին