▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշտարակում կորած 14-ամյա երեխան հայտնաբերվել է

Այսօր՝ ժամը 13:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում կորած երեխան նկատվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 16-րդ փողոցում:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ նշված վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:46-ին փրկարարները հայտնաբերել են Դ. Գ.-ին:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 02:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին