Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի էջում գրառում է կատարել Սպիտակի երկրաշարժի մասին՝ հրապարակելով հետևյալ լուսանկարը.
«Աստված չանի՝ այսպիսի վիշտ ապրել, վերքեր, որոնք հնարավոր չէ բուժել»,- գրել է Ժաննան։
Իր հերթին Սպիտակի երկրաշարժի մասին գրառում է կատարել նաև Գարիկ Մարտիրոսյանը։
«1988թ. դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենաողբերգական օրերից է։ Այդ oրը սարսափելի երկրաշարժ է գրանցվել, որն ավիրել է հրաշալի քաղաքներ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը և այլ բնակավայրեր։ Զոհվածների պայծառ հիշատակը վառ կմնա»,- գրել է Գարիկը։