▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված գիտե՝ հերթը երբ կհասնի. Լիանա Զուրաբյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

​​​​​​​

Ասմունքող Լիանա Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Բաց նամակ ՀՀ վարչապետ` Նիկոլ Փաշինյանին...

Բազմիցս բարցրաձայնել եմ այս հարցը, և հիմա էլ ժամն է խնդրին լուծում տալու,խնդիրը մանկապարտեզներում մսուր բաժին  ունենալն  է, երկու տարեկանից կան պարտեզներ, որ ընդունում են, այն էլ հերթագրումով, և Աստված գիտե հերթը երբ կհասնի, արտոնությունները տրվում են միայն բազմազավակ ընտանիքներին, և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, միայնակ մայրերի արտոնությունը քաղաքապետարանի որոշմամբ հանվել է, ինչու՞, այնպես կուզեի մի օր տղամարդը միայնակ մոր դերը ստանձներ, և՛ հացի խնդիրը լուծեր, և՛ զբաղվեր մանկան խնամքով առանց մեկի օգնության, երևի այնժամ կհասկանային միայնակ մոր հոգսն ու դժվարությունը, ես հավատում եմ Նոր Հայաստանի բարելավմանը, գիտեմ, որ այս հարցը կլուծվի մի օր, սակայն այդ մի օրը մենք արդեն մեծ կլինենք)):

Խնդրում եմ ձեր ուշադրության առաջնագծում ունեցեք այս հարցի լուծումը հարգելի Վարչապետ, և խնդրում եմ շատ ու շատ միայնակ մայրերի անունից...

Կարդացեք նաև՝ Երբ ՃՈ աշխատակիցները, նրանց ղեկավարը ներողություն կխնդրեն, այդ ժամանակ էլ կթարմացնեմ կտրոնը. Լիանա Զուրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին