▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն  Իսրայել Հակոբկոխյանին հացադուլ անելու ընթացքում  լրագրողների հետ զրուցելիս եղել է առանց դիմակի, ինչի համար  ոստիկանության աշխատակիցներն սյսօր արձանագրություն կազմեցին:

Ոստիկանների և Հակոբկոխյանի միջև միջադեպը ֆեյսբուքյան լայվով ցուցադրում էր  «Կամք» հասարակական  շարժման նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։

Վահագն Չախալյանը նշում է, որ ոստիկանները միտումնավոր  ցանկանում են ինչ-որ  բան գտնել, որ բռնցքամարտի աշխարհի չեմպյոնին բերման ենթարկելով՝ խոչընդոտեն վերջինի հացադուլ անելուն:

«Հայաստանը նման իրավիճակում եղել է երևի թե բոլշևիկների շրջանում և Օսմանյան կայսրության ժամանակ, այսօր, երբ գլոբալիստներն են գրավել Հայաստանը, փորձում են խոչընդոտել քաղաքացիների  օրենքով սահմանված իրավունքները»,- ասաց  Վահագն Չախալյանը:

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանի անձնագիրն իր մոտ չէր, նա խնդրեց ընկերներից  մեկին բերել այն, որպեսզի նա ցույց տա ոստիկանության աշխատակիցներին, ինչից հետո, ոստիկանության ծառայողները արձանագրություն կազմեցին  պարետի որոշումը խախտելու համար, սակայն  նշեցին, որ տուգանք նշանակելը կորոշի  դատարանը: Այնուհետև նրանք հեռացան:

Հիշեցնենք, որ  այսօր՝ օգոստոսի 12-ին, Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն  Իսրայել Հակոբկոխյանը Գարեգին Նժդեհի արձանի մոտ  անժամկետ  հացադուլ  է հայտարարել,որն ուղղված է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների:

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին