▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհում չկա ավելի տավարի ցավ բան, քան հայկական թոք-շոուները

Եկել եմ այն եզրահանգման, որ աշխարհում չկա ավելի տավարի ցավ բան, քան հայկական թոք-շոուները: Առավոտը մի հատ տենց բան տեսա: Էդ ինչ է արա, մի հատ անատամ գեղացի են բերում նստցնում, փոստեր են բռնում, հետո մի հատ պոլիտեխնիկ ավարտած լալոշ երգչուհի կարծիք է հայտնում (էքսպերտ է էլի), կարծիք հայտնելը որն է, դատավճիռ է կայացնում, ասում է`  «տիկին, ձեր ամուսնուն վառել է պետք»:

Հասկանո՞ւմ եք: Ու զալը տրաքում է ծափերից (յանի էս ինչ դուզը խոսացող աղջիկ ես դու), կես ժամ ծափերը չեն դադարում, մի վեց հոգի հետևի շարքում իրանք իրանց ոտից կրակում են, առաջին շարքում նստած հանդիսատես տատիկը վերջին երեսուն տարվա մեջ առաջին անգամ օրգազմ է ապրում (3-4 անգամ как минимум), 3000 տարվա մշակույթ ունեցող ժողովուրդը էքստազի մեջ է ընկնում վատով...

Հիմա ասածս ինչ է…. բերեք էդ էգին գտնենք, վաստակավոր տանք, հասնում է իրան, ասեմ ավելին, իրան էդ էլ է քիչ...

Էդգար  Կոստանդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին