▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքի տեղավորելու պատրվակով 2 տասնյակ քաղաքացուց գումար է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձի:Նախնական քննության տվյալներով՝ Սյունիքի մարզի բնակիչ, մասնագիտությամբ բժիշկ Մ.Քարամյանը, աշխատելով բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-սոնոգրաֆիստ, ճանաչել է Կապանի և Քաջարանի բնակիչներից շատերին։ Խաբեության եղանակով գումարներ հափշտակելու նպատակով նա, ձեռք բերված ապացույցների համաձայն, պատրանք է ստեղծել, թե կարող է իր կապերի միջոցով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում աշխատանքի տեղավորել ցանկացած անձի։

  Պատրաստակամություն հայտնելով հանդես գալ ենթադրյալ միջնորդի դերում՝ նա երկու տասնյակ անձանց դրդել է որպես առևտրային կաշառք իրեն փոխանցել տարբեր չափի գումարներ, և առանց որևէ գործողություն կատարելու հափշտակել է գումարները և ծախսել անձնական կարիքների համար։ Քննությամբ պարզվել է հափշտակված գումարի չափը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Քարամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-200-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 15 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-200-րդ հոդվածի 1-ին մասով, 3 քաղաքացու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-200-րդ հոդվածի 1-ին մասով և 34-200-րդ հոդվածի 2-րդ մասով, ևս 2 քաղաքացու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-200-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին