▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքից ազատվել է գործարար Սամվել Մայրապետյանի եղբորորդին

Այս տարվա հուլիս ամսին աշխատանքից ազատվել է ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 1 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արամայիս Մայրապետյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Armtimes.com-ը:Արամայիս Մայրապետյանը գործարար Սամվել Մայրապետյանի եղբոր՝ Դավիթ Մայրապետյանի որդին է։ Մայրապետյանն աշխատանքից ազատվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ հուլիսին, սակայն այդ մասին որեւէ հրապարակում չի եղել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին գործարար Սամվել Մայրապետյանը կալանավորվել է 2 ամսով։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին