▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատեք ձեր գաղափարների վրա, նույնիսկ եթե ամենահեռավոր գյուղի բնակիչ եք. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում  «Սևան ստարտափ սամմիթ-2019»–ից լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Sevan Startup Summit 2019-ի ճամբարը ուղղակի անկրկնելի էր: Կարելի է կռահել, թե ինչ վառ ու նորարարական գաղափարներ են շրջանառվում այս ճամբարում: Միջավայրից տպավորություն ստացա, որ այսպիսի տեմպերով Հայաստանը կունենա շատ ամուր և ճկուն ստարտափ էկոհամակարգ, որում շատ արագ ու արդյունավետ կիրագործվեն ամենատաղանդավոր ու հետաքրքիր գաղափարները:

Վստահ եմ, որ այդ էկոհամակարգը շատ արագ կտարածվի նաև մարզերում, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում: Այնպես որ, սիրելի երիտասարդներ և մեծահասակներ, երբեք շուտ կամ ուշ չէ ձեր գաղափարներն ու նպատակները իրագործելու համար: Աշխատեք ձեր գաղափարների վրա, նույնիսկ եթե դուք ամենահեռավոր գյուղի բնակիչ եք: Գտեք թե որն է ձեր ամենասիրելի զբաղմունքը կամ որ ոլորտում եք ամենահմուտը, ու պայքարեք ձեր նպատակներն ու գաղափարները կյանքի կոչելու համար: 21-րդ դարում հնարավորությունները խաբուսիկ են, իսկ մրցակցությունը շատ ուժեղ: Բայց լավ և բարեխղճորեն փնտրելու դեպքում, մենք կարող ենք գտնել մեզ անհրաժեշտ հնարավորությունները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին