▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատեք սովորել Թաթոյանից. Զոհրապ Եգանյանը` պատգամավորներին

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

/filemanager/uploads/2019/08/week-3/zohrab_eganyan.jpg

«Թաթոյան Արմանը եզակի պրոֆեսիոնալ է, նրա հետ մի վիճեք իրավական հարցերով, գործ չունեք: Եթե ձայնը բարձրացնելով եք անելու, հարց չկա, թող միջազգային հսկայական կապեր, Հայաստանի ու Արցախի համար անգնահատելի գործեր արած այս մարդն էլ զզվի ու հեռանա: Միջազգային կառույցներում կատարած աշխատանքի մասին հրապարակային խոսել չեմ կարող, քանզի տիրապետել եմ որոշակի տեղեկատվության, որը հրապարակելու թույլտվություն, իրավունք չունեմ: Իմ բարի խորհուրդը հատկապես միջազգային իրավական ոլորտում աշխատող մեր պատգամավորներին` աշխատեք սովորել Թաթոյանից, խնդրեք, որ ծանոթացնի դրսում ազդեցիկ ու լուրջ մարդկանց հետ: Հավատացեք դրանից կշահեք դուք, հետո էլ երկիրը: Պատրաստ եմ այսօր որսացածս ձկների վրա գրազ գալ, որ այս պահին ոչ մեկիդ տեսադաշտում չկա այդ կարգի մասնագետ:

Հ.Գ Արման Թաթոյանին վերջին անգամ հանդիպել եմ 2017թ-ին, խոսել եմ անցած տարի Ֆինլանդիայում կալանավորված հայ երկրպագուի հարցով: Ճիշտը մնում է ճիշտ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին