▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատամնաբուժարանները կարող են շարունակել աշխատանքը․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սատոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը:

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը` ոլորտի մասնագետներին տրամադրելու և ստոմատոլոգիական կազմակերպություններում փակցնելու նպատակով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին