Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ավագանու Իմ Քայլը խմբակցության անդամ, Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը սամասուդ է հրահրում, իսկ մյուս իշխանկանները մեծ-մեծ խոսում են ատելության խոսքի դեմ պայքարից:

«Ցանկացած հեղափոխությունից հետո պետության բոլոր ոլորտներում տիրում է սանձարձակություն, որն անվանում են «խոսքի ազատություն» և նույնացնում խոսքի ազատության հետ:
Ինչպես ասում էր դասական դարձած տուշոնկեքից մեկը. «Մեխն էլ ա ձեր ձեռը, չագուճն էլ...»:
Մի քիչ էլ ուշացնեք, ժողովուրդը կսկսի գործել:
#թավիշիվերջը»,-գրել է Արմեն Սարգսյանը։


