▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավագանու «Իմ քայլի» անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժ/պ

«Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Երգի պետական թատրոնի նախկին  տնօրեն Արթուր Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է , իսկ նա հիվանդության պատճառով տեղափոխվել է ԱՄՆ։

Ըստ կառավարության որոշման՝ 6 ամսվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի:

 

 

 

Կայքերից մեկի դիտարկմանը, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում չհաջողվեց իրեն նշանակել, որոշվեց, որ պետք է Երգի պետական թատրոնի տնօրեն նշանակել, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Բնականաբար, ոչ։ Իմ անունը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում շրջանառվում էր ոչ Մշակույթի նախարարության կողմից, նախարարությունը այս թատրոնի համար էր առաջարկել»։

Արմեն Սարգսյանի այս խոսքն   ու, ընդհանրապես, նրա՝ ժ/պ նշանակման լուրը համացանցում բազում մեկնաբանությունների առիթ է դարձել: 

Դրանք մենք չենք ներկայացնում, սակայն կարծում ենք՝ արժե, որ կարդան ժ/պ նշանակման որոշումը ստորագրողները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին